Ամերիկյան Microsoft ընկերությունը նախատեսում է ընթացիկ տարվա մայիսից արգելափակել իր օգտատերերի գործունեությունը, ովքեր ընկերության ծառայությունների շրջանակներում անպարկեշտ բառապաշար կօգտագործեն։ Մասնավորապես, անպարկեշտ բառապաշարի համար օգտատերերը կպատժվեն Xbox Live–ում և Skype-ում։ Սահմանափակումների վերաբերյալ ավելի մանրամասն ընկերության օգտատերերը կարող են ծանոթանալ մոտ ժամանակներս։









































