Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի կարծիքով` Քրիշտիանու Ռոնալդուն իր գլխավոր մրցակիցն է «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում:
«Բոլորս գիտենք, որ Քրիշտիանու Ռոնալդուն անհավանական ֆուտբոլիստ է: Բնականաբար, նա արժանի է ստանալ «Ոսկե գնդակ»-ը:
Սակայն մրցանակը ներառում է ամբողջ տարվա ընթացքում գրանցած հաջողությունները: Այդ պատճառով իմ թեկնածությունը կարելի է դիտել որպես մրցանակի հիմնական հավակնորդի: Հանգիստ եմ, քանի որ կարծում եմ, որ մարդիկ ճիշտ ընտրություն կկատարեն»,- ասել է Ռիբերին:









































