Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է փոխել ակումբային գրանցումն արդեն հունվարին:
Daily Express-ը հայտնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրված է 25-ամյա լեհ ֆուտբոլիստի ծառայություններով: Ընդ որում, լոնդոնյան ակումբը չի պատրաստվում սպասել մինչև Պոդոլսկիի` «Բորուսիա»-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կփորձի իրականացնել գործարքը ձմռանը` վճարելով անհրաժեշտ գումարն ու բավարարելով ֆուտբոլիստի կողմից ներկայացվող պահանջները:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Լևանդովսկին ամռանը կլքի «Բորուսիա»-ն և ազատ գործակալի գարգավիճակով կտեղափոխվի «Բավարիա»: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալ»-ը և «Ռեալ»-ը:









































