Այն, որ ԵՄ–ն արձագանքեց Սոլսբերիում ենթադրյալ մահափորձին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով, զարմանալի չէ։ Սակայն զարմանալի է, թե ինչպես Եվրամիությունը իր համերաշխությունն արտահայտեց Մեծ Բրիտանիային, – գրում է Էրիկ Բրոնզեն՝ գերմանական Tageszeitung-ի էջերում։
Առաջին հերթին՝ ժամանակը. Ինչու՞ են պատժամիջոցները հիմա մտցվում, այլ ոչ մի քանի օրից կամ շաբաթից, երբ Ռուսաստանի մեղքը հաստատ կապացուցվի։ Կասկածի տեղիք է տալիս, որ ԵՄ–ն առանց մտածելու է գործում կամ՝ բրիտանական հատուկ ծառայությունների կասկածելի տեղեկատվության հիման վրա,– նշում է հեղինակը։
Էլ ավելի շատ հարցեր են առաջացնում հանգամանքները, որոնց դեպքում Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ են հայտարարվել։ Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը դրա համար իր հանդիպման վայրը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ընտրել է Բուլղարիայի Վառնա քաղաքում։ Թուրք նախագահի հետ հանդիպումը կարծես բեմ լինի Պուտինի դեմ պատժամիջոցների համար։
Այսպես, Էրդողանը խոչընդոտում է եվրոպական արտաքին քաղաքականությանն ու անվտանգության քաղաքականությանը՝ իր զորքերը սիրիական Աֆրին ուղարկելով։ Տրամաբանական կլիներ, որ Էրդողանի դեմ էլ պատժամիջոցներ մտցվեին։ Սակայն դրա փոխարեն Տուսկը կրկին ուզում է Թուրքիային երեք միլիարդ եվրո տրամադրել փախստականների հարցը լուծելու համար։
«Պատժել Պուտինին և կաշառել Էրդողնին. ահա ԵՄ նոր քաղաքականությունը։ Ավելի ցինիկ հնարավոր չէր լինել»,– հայտարարում է լրագրողը։









































