Ավստրալացի սահմանափակ հնարավորություններով տղամարդը նվաճել է Էվերեստը՝ չնայած ջարդված անվասայլակին: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Սքոթ Դուլանը 10 օրվա ընթացքում ծովի մակարդակից բարձրացել է 5364 մետր: Արշավի 7-րդ օրը Սքոթի անվասայլակի անիվը դուրս է ընկել:
«Ես հուսահատված էի: Ես նստել էի քարին և մտածում էի, թե ինչպես շարունակեմ ճանապարհս. թողնել ամեն ինչ, թե նոր հնար գտնել: Երբ ես ձեռքերիս վրա ճամբար հասա բոլորը հիանում էին ինձնով և դա սարսափելի նվաստացուցիչ էր»,- կիսվել է տղամարդը և ավելացրել, որ վերելքի ընթացքում ստիպված է եղել հինգ ձեռնոց փոխել:
17 տարեկանում Դուլանը կոտրել է ողնաշարը ավտովթարի ժամանակ, ինչից հետո տղայի ոտքերն անշարժացել են: Apexgen հագուստի արտադրողը Դուլանին 70 հազար դոլար է առաջարկել, որպեսզի վերջինս ապրանքանիշի գովազդի համար հաշմանդամի սայլակով Էվերեստ բարձրանա: Էքստրեմալ զբոսաշրջիկը վերելքին պատրաստվել է 8 ամիս:
Իր արարքով ավստրալացին հույս ունի ոգեշնչել մարդկանց և ապացուցել, որ յուրաքանչյուր նպատակ կարող է իրագործվել համառ ջանքերի շնորհիվ:












































