Եղիսաբեթ Երկրորդ թագուհու 92-ամյակի կապակցությամբ BBC-ի կազմակերպած տոնական համերգի տոմսերը ազատ վաճառքի են հանվել՝ գրում է aspekty.net-ը:
Տոմսերի մեկնարկային արժեքը 32 դոլար է: Սթինգի, Շեգիի, Քայլի Մինոուգի, Քրեյգ Դևիդի, Թոմ Ջոնսի և ՀԱՀ-ից Ladysmith Black Mambazo-ի մասնակցությամբ համերգը տեղի կունենա Լոնդոնում՝ Royal Albert Hall-ում ապրիլի 21-ին:
Դեռևս հայտնի չէ, թե բացի թագուհուց թագավորական ընտանիքից ով ներկա կլինի համերգին:












































