Իտալիայի ֆինանսների նախարարությունը բացահայտել է Թուրինի 40-ամյա բնակչի զեղծարարությունը. նա 10 տարի շարունակ ստացել է իր մահացած տատիկի թոշակը՝ գրում է yaizakon.com.ua-ը:
Վնասը կազմում է 200 հազար եվրո: Տղամարդը ներկայացրել է, թե իբր մոռացել է տեղյակ պահել սոցապ գործակալությանը հարազատի մահվան մասին: Խարդախությունը բացահայտել են ֆիննախի աշխատակիցները, որոնք նկատել են, որ գործազուրկ տղամարդը պարբերաբար գումար է փոխանցում իր բանկային հաշվին:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ տղամարդը այդ գումարը ծախսել է արտերկրյա ճանապարհորդությունների վրա: Զեղծարարի հաշիվները սառեցվել են, անշարժ գույքի վրա կալանք է դրվել: Գործի վերաբերյալ նյութերը հանձնվել են Թուրինի գլխավոր դատախազությանը:









































