Արմեն Ջիգարխանյանի անվան շուրջ աղմուկը չի դադարում արդեն ամիսներ շարունակ: Պատմությունը սկսվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա հոկտեմբերին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայտարարել էր Արմեն Բորիսովիչի առևանգման մասին՝ նրա այսպես կոչված ընկերների կողմից:
Այս վարկածը հիմա հաստատում է նաև Նատալյա Կորնեևան, ով աշխատում է Ջիգարխանյանի թատրոնում որպես մամլո քարտուղար: Նրա կարծիքով, դերասանի առևանգման պատասխանատուն նրա նախկին կինն է՝ Տատյանա Վլասովան:

Նատալյայի խոսքերով՝ նա հիմքեր չունի Վիտալինային չվստահելու: Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իդեալական կին է եղել, անկեղծորեն հոգ է տարել Արմեն Բորիսովիչի մասին, իսկ նա, լինելով քմահաճ բնավորության տեր մարդ, չէր կարողանում համակերպվել այն բանի հետ, որ իր կինը թատրոնի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում:
Տատյանա Վլասովան էլ, Կորնեևայի կարծիքով, պայմանավորվել է Ջիգարխանյանի այսպես կոչված ընկերների հետ:

«Իմ կարծիքը՝ Տատյանան համաձայնության է եկել առևանգող «ընկերների» հետ: Դա նրա վրեժն է, վրեժը առաջին հերթին Արմենից: Նախ «մոտ ընկերոջը» նա արդեն 20 տարի ճանաչում է և նրա մասին որպես շատ կարգին մարդու է արտահայտվում: Ես կարծում եմ, որ հենց նրա գիտությամբ էլ ամեն ինչ տեղի է ունեցել»,- ասում է Կորնեևան:











































