Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

30 տարվա սնխչին այժմ ՀՀԿ-ական պատգամավոր է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված ռեյտինգային թեկնածուներից է Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը։ Նա, պարզվում է, պատգամավորական աշխատանքին զուգահեռ շարունակում է զբաղվել նաև սնխչությամբ։ «Դա սնխչի չի, եթե դուք իմ ամբողջ ռեպերտուարին ծանոթանաք, կտեսնեք, թե ինչեր եմ անում, աստված չանի՝ ես ձեզ պետք գամ»,- ասել է նա՝ շեշտելով, որ մարդկանց օգնելուց գերագույն հաճույք է ստանում։

«Ես դրանով եմ ապրում, ամեն օր իմ դռան առաջ եկեք տեսեք ինչ է կատարվում։ Ամեն օր ժամը գիշերվա 2-ին իմ պատուհանն են խփում, ասում են՝ Հարութ ջան, մի հատ բալիկ ենք բերել, թևը հոդախախտ է, ասեմ՝ չէ, ես պատգամավոր եմ, գնա՞։ 10 վայրկյանի գործ ա։ 30 տարի է՝ ես էդ գործն եմ արել, ու թող մեկն ասի, որ Հարութին 10 կոպեկ փող եմ տվել։ Ես մեծ գումարներ չեմ աշխատում ու միլիոնատեր չեմ, բայց, ազնվությամբ, հաճույք եմ ստանում, երբ մարդուն կամ իր բալիկին օգնում եմ»։ Անկուսակցական պատգամավորը չի շտապում կուսակցական դառնալ, ինքն ապրում է, իր խոսքով, ոչ միայն նժդեհական, այլև «համամարդկային» գաղափարներով․

«Դա մարդուն օգնելն է»։ Ի՞նչ է պատրաստվում պատգամավորն անել իր ընտրատարածքի մարդկանց համար, ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ նախաձեռնություններով է հանդես գալու։ «Շատ մոտ ապագայում Էրեբունի-Երևանի 2800-ամյակն ենք նշելու, տա Աստված՝ մեր ուզած ձևով նշենք»։ Դո՞ւք եք նախաձեռնել։ «Ի՞նչ նկատի ունեք «նախաձեռնել» ասելով, ուզում եք քե՞ֆ անենք, եթե այգի են կառուցելու, բնականաբար, մասնակցելու ենք, բացմանը ներկա լինեմ, ժողովրդի հետ պիտի շփվեմ։ Ամենօրյա է իմ շփումը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում