ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը Ջոն Բոլթոնի՝ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական նշանակվելը համարում է Սպիտակ տան ամենավատ սխալներից մեկը։ Այս մասին հաղորդում է USA Today պարբերականը։
93-ամյա Քարթերի կարծիքով՝ Բոլթոնը «մարտնչող գործիչ է», իսկ նրա նշանակումն «ԱՄՆ-ի համար աղետ է»։
«Հնարավոր է, ամենավատ սխալներից մեկը, որ նախագահ Թրամփը գործել է այդ պաշտոնը զբաղեցնելուց ի վեր, Ջոն Բոլթոնին աշխատանքի ընդունելն է։ Մարդու, ով երկար ժամանակ կողմ էր Հյուսիսային Կորեայի հետ պատերազմին և նույնիսկ Իրանի վրա հարձակվելուն։ Նա գլխավոր գործիչներից էր, ովքեր մտածեցին Իրաք ներխուժելու մասին»,-հայտարարել է Քարթերը։









































