Համաձայն Reuters/Ipsos–ի կիրակի օրը հրապարակած հարցման արդյունքների՝ Cambridge Analytica–ի շուրջ աղմուկից հետո ամերիկացիները ավելի քիչ են վստահում Facebook-ին՝ մյուս տեխնոլոգիական ընկերությունների հետ համեմատած։ Հարցված ամերիկացիների միայն 41%-ն է հավատում, որ Facebook-ը պահպանում է տվյալների գաղտնիությունը, այն դեպքում, երբ Amazon-ի համար այս ցուցանիշը 66% է կազմում, Google-ի համար՝ 62%, Microsoft–ի համար` 60%։

Հարցումը անց է կացվել անցյալ շաբաթ, հարցմանը 2,24 հազար մարդ է մասնակցել։









































