Գերմանիան, Եվրոպական կենտրոնական բանկի թույլտվությամբ, զրո եվրո անվանական արժեքով թղթադրամներ է թողարկել։ Նշվում է, որ նման թղթադրամն իրենից սուվենիրային արտադրանք է ներկայացնում. դրանով վճարում հնարավոր չէ իրականացնել։ Թղթադրամն ունի պաշտպանության բոլոր անհրաժեշտ աստիճանները, այդ թվում ջրային նշաններ և հոլոգրամաներ, ինչպես նաև տպվում է նույն թղթի վրա, ինչ սովորական թղթադրամները։ Թղթադրամի վրա պատկերված է Գերմանիայի ռազմա–ծովային նավատորմի 1958 թվականի «Հորխ Ֆոք II» առագաստանավը։

Թղթադրամի մեկ հատը կարելի է ձեռք բերել 2,5 եվրոյով։









































