Երևանում ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Արարատը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում անցկացրեց Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ:
Առաջին կեսում մրցավարը երկու անգամ անգամ 11 մետրանոց հարված նշանակեց «Արարատի» դարպասին որոնք իրացրեց Արտակ Եդիգարյանը: Առաջին կեսում «Արարատին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ կեսում Հայաստանի չեմպիոնը երրորդ գնդակը խփեց 10 հոգով մնացած հյուրերի դարպասը:
Խաղավարտին «Արարատն» իրական դաս տվեց «Ալաշկերտին»: Երկու րոպեի ընթացքում հյուրերը երկու անգամ գրավեցին քանակական առավելություն ունեցող «Ալաշկերտի» դարպասը, հանդիպումն ավարտելով 3:3








































