Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 14-րդ տուրի «Գրանադա»-ի հետ վաղը կայանալիք հանդիպման մեկնարկից առաջ «Կամպ Նոու» մարզադաշտում հավաքված երկրպագուներին կցուցադրի Եվրոպայի լավագույն ռմբարկուի` «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը:
Հիշեցնենք, որ արգենտինացին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով իր կարիերայի ընթացքում 3 անգամ նվաճել է այդ մրցանակը:
26-ամյա Մեսսին պատվավոր մրցանակը ստացել է 2009/10, 2011/12 ու 2012/13 թթ. մրցաշրջանների արդյունքներով:








































