Ֆրանսիացի մոդել և դերասանուհի Լետիցիա Կաստան լուսանկարվել է միանգամից մի քանի ամսագրերի համար:
35-ամյա գեղեցկուհին թոփլես նկարահանվել է «7 Hollywood»-ի յոթ շապիկներից մեկի համար, ինչպես նաև դարձել է Vanity Fair ֆրանսիական ամսագրի դեկտեմբերյան համարի գլխավոր հերոսուհին: Ամսագրերի նոր համարների էջերին Լետիցիան ավանդաբար ներկայացրել է ոչ միայն անթերի մարմինը, այլև չթառամող գեղեցկությունը:








































