Մեծ Բրիտանիայի խորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մերձավորների օֆշորային կապիտալի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, հաղորդում է BuzzFeed-ը։
Կոմիտեն հետաքննությունը սկսել է սպանությունների շարքի հետ կապված, որոնցում կասկածում են Ռուսաստանին։
Կոմիտեի նապագահ Թոմ Թագենդհաթը հայտարարել է, որ Մեծ Բրիտնաիյաի նկատամբ «ծայրահեղ թշնամական» մոտեցում է գործում։ Նա կառավարությանը կոչ է արել պատասխան տալ՝ «ցույց տալով՝ ինչպես են օլիգարխները, այդ թվում՝ նախագահը, բրիտանական տիրույթներում հարյուր միլիարդավոր դոլարներ թաքցրել»։
«Մեծ Բրիտանւայում և ամբողջ աշխարհում կասկածելի մահերի ակնհայտ օրինաչափություն է նկատվում։ Սկրիպալների վրա հարձակումը և Նիկոլայ Գլուշկովի սպանությունը դա միայն հաստատել են։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող աչք փակել դրանց վրա։ Ի պատասխան Միացյալ Թագավորությունն օրենք չի խախտի, բայց նաև չպետք է անտեսենք մեր ֆինանսական և իրավաբանական ծառայությունների օգտագործումը՝ ռուսական կապիտալները թաքցնելու համար»,-ասել է Թագենդհաթը։









































