Լեհաստանը մտադիր է հրաժարվել ռուսական գազի ներմուծումից, իսկ գազի պակասող ծավալները համալրել Նորվեգիայից և ԱՄՆ-ից գազի մատակարարումների հաշվին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանում Լեհաստանի դեսպան Վլոդզիմեժ Մարչինյակը։
«Մենք ցանկանում ենք Նորվեգիայից բնական գազ գնել Մերձբալթիկայի միջոցով։ Դա մեր ուղղություններից մեկն է։ Երկրորդը հեղուկ գազի ներմուծումն է, և այն կարելի է գնել տարբեր մատակարարներից»,-դիվանագետի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Մարչինյակը նշել է, որ ներկայում ընթանում է Նորվեգիայից գազատարի կառուցումը։ Եթե Վարշավային հարմար չլինի ԱՄՆ-ից ներմուծվող հեղուկ գազի արժեքը, երկիրը պակասող ծավալներն այլ մատակարարներից կգնի։
Դեսպանն ընդգծել է, որ տվյալ քայլը Վարշավային թույլ կտա ռուսական գազից կախված չլինել։









































