Բուլղարիայի Վառնա քաղաքում այսօր տեղի կունեա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը, որտեղ պետք է քննարկեն Անկարայի հետ համաձայնագրի երկարաձգման ֆինանսական պայմանները՝ սիրիացի փախստականների հոսքը զսպելու հետ կապված։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Գագաթնաժողովին ԵՄ-ն կներկայացնի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունքերը։
«Ես հախուռն զգացմունքներով եմ սպասում Վառնայի գագաթնաժողովին, քանի որ ԵՄ-ի և Թուրքիայի հայացքներում զգալի տարբերություն կա»,-անցյալ շաբաթ ասել է Յունքերը։
«Դա բաց և անկեղծ քննարկում կլինի, որտեղ մենք չենք թաքցնի մեր տարաձայնությունները, բայց կաշխատենք բարելավել մեր համագործակցությունը»,-հավելել է նա։
Հավանական է, ԵՄ-ն կհամաձայնի Անկարային 3 մլրդ եվրո հատկացնել՝ փոխարենը երկարաձգելով միգրացիոն համաձայնագիրը, սակայն կհրաժարվի առավել խորը առևտրային կապերի և առանց մուտքի արտոնագրի ռեժիմ տրամադրելու թուրքական պահանջներից։
Բրյուսելում դժգոհ են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեծացող հեղինակությունից և Սիրիայի պատերազմին նրա միջամտությունից։




































