«Եդիոտ Ահրոնոտ» կոնֆերանսի ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա միջուկային Իրանի ի հայտ գալուն։
«Իսրայելի պետությունը հստակ մտադրություն ունի թույլ չտալ, որ իրանցիները միջուկային զենք ստանան։ Եվ սա միայն կարգախոս չէ, սին բառեր չեն։ Մենք նաև ասում ենք, որ թույլ չենք տա Իրանի ռազմական ներկայությունը Սիրիայում։ Եվ կրկին՝ սա պարզապես խոսքեր չեն»,– ասել է Լիբերմանը։
Գազայի հատվածի բնակիչների՝ Գազայի սահմանին զանգվածային ակցիա անցկացնելու մտադրության կապակցությամբ, պաշտպանության նախարարն ասել է. «Մենք բոլոր նման իրավիճակներում սառնասիրտ և դաժան ենք լինելու։ Մենք պատրաստ ենք դեպքերի ցանկացած զարգացման։ Մենք բարձրացնում ենք պատրաստվածության մակարդակը և գլուխ կհանենք իրավիճակից, անկախ այն հանգամանքից, թե ինչպես այն կզարգանա»։
Պարզաբանելով թիկունքի պաշտպանության հետ կապված իրավիճակը՝ պաշտպանության նախարարը հերթական անգամ նշել է, որ երկրի հարավի բնակիչներն ավելի լավ են պաշտպանված քան Հյուսիսի բնակիչները։









































