Տեքստում բացատները օգնում են մեծացնել ընթերցանության արագությունը, բայց դա ոչ մի կապ չունի տեսողական ընկալման հատկությունների հետ։

Գիտնականներն իրենց վարկածը ապացուցելու համար պրակտիկ գիտափորձերի շարք են իրականացրել, որին մասնակցել են 18-21 տարեկան 47 մարդ։ Մասնակիցներին ցույց են տվել տառերի նման սիմվոլներ, բառեր և կեղծ բառեր։ Այդ ընթացքում գիտնականները հետևել են մասնակիցների ուղեղի ակտիվությանը։ Պարզվել է, որ տառերի միջև ինտերվալները նրանց հնարավորություն էին տալիս ավելի օպերատիվ կերպով ճանաչելու իրական բառերը։ Սակայն դա այնպես չի եղել, ինչպես երբ խոսքը գնացել է կեղծ բառերի մասին։ Փորձագետները գտնում են, որ խոսքն այստեղ բացարձակ տեսողական ընկալման մասին չի գնում։ Եթե դա այդպես լիներ, ապա մասնակիցները միևնույն արագությամբ կճանաչեին ինչպես բառերը, այնպես էլ՝ կեղծ բառերը։





































