Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով քաղաքական նպատակների համար հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս չեն գա, պետք է երկարաժամկետ ծրագիր ներկայացնել՝ արծարծելով լայն զանգվածների շահերից բխող հարցեր ՝ չկենտրոնանալով միայն լոկ անձի վրա։
«Ես ձեզ ասեմ՝ Հայաստանի բոլոր հետազոտությունները արդեն 10 տարուց ավել է ցույց են տալիս շատ ցածր վստահելիության մակարդակ քաղաքական ցանկացած ուժերի նկատմամբ։ Քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահություն չկա Հայաստանում։ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ կարող են պայքարել, բայց մարդիկ կուսակցությունների հետևից չեն գնա։»,-շեշտեց նա։
Կարեն Սարգսյանի դիտարկմամբ՝ հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս կգան փողոց միայն այն ժամանակ, երբ ազգային անվտանգության լուրջ սպառնալիք կլինի։
Մանրամասները՝տեսանյութում







































