Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հօգուտ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման: Այս մասին հայտնում է «Անադոլու»-ն:
Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մերկելը նկատել է, որ ԵՄ գագաթնաժողովին Անկարայի հետ քննարկվել է միգրացիոն ճգնաժամի թեման:
«Մենք նաև մեր մտահոգությունն ենք արտահայտել՝ կապված Աֆրինի հետ: Կայացել է մտքերի փոխանակություն Կիպրոսին մոտ Միջերկրածովյան իրավիճակի հարցով և երկու հույն զինվորականների առիթով, որոնք ձերբակալվել են թուրքական ուժերի կողմից»,- թվարկել է Մերկելը:
Կանցլերը ողջունել է ԵՄ կառույցների ներկայացուցիչների հանդիպումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: «Մենք հանդես ենք գալիս հօգուտ Թուրքիայի հետ լավ հարաբերությունների, միաժամանակ մենք ունենք որոշակի անհանգստություն: Մենք պետք է հետևենք փախստականների հարցով պայմանավորվածություններին: Մեզ հայտնի է, որ ԵՄ-ն պետք է պատրաստի օգնության երկրորդ փաթեթը՝ 3 մլրդ եվրոյի չափով: Բեռլինը պաշտպանում է այդ գաղափարը»,- ասել է Մերկելը:









































