Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Հայաստանի և Ուկրաինայի տարբերությունը

Ուկրաինայում ընդդիմադիր քաղաքական ուժերը խորհրդարանում արգելափակել են ամբիոնը և թույլ չեն տվել Ուկրաինայի վարչապետին ու կառավարությանը մոտենալ ամբիոնին: Պատճառը, ինչպես երևի կռահեցիք, եղել է Ուկրաինայի կառավարության որոշումը՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը դադարեցնելու մասին: Իսկ նախօրեին էլ, երբ կառավարությունը հրապարակել էր այդ որոշումը, Ուկրաինայի ընդդիմությունը կոչ էր արել քաղաքացիներին դուրս գալ փողոց, և ուկրաինական Մայդանում գիշերը հավաքվել է մի քանի հազար մարդ ու բողոքել կառավարության որոշման դեմ: Թե ինչպես կծավալվեն Ուկրաինայի կապակցությամբ իրադարձությունները՝ ցույց կտա ժամանակը, և շատ բան, ամենայն հավանականությամբ, կախված կլինի նրանից, թե ինչ կխոսեն Կիևն ու Բրյուսելը Ուկրաինայի հրաժարումից հետո:

Չի բացառվում նաև, որ շատ բան կախված կլինի Բրյուսելի և Մոսկվայի խոսակցությունից, որտեղ գուցե Ուկրաինայի հրաժարման հետ կապված առևտուր լինի և դրանով պայմանավորվի եվրոպական չինովնիկների վերաբերմունքը տեղի ունեցածին: Խնդիրը, սակայն, այն է, որ ուկրաինական ընդդիմության և հասարակության առաջին արձագանքն իսկ արդեն նախանձելի է, քանի որ Հայաստանի պարագայում, օրինակ, արձագանքը, մեղմ ասած, շատ ավելի թույլ էր, իսկ քաղաքական ուժերի պարագայում գրեթե բացակայում էր: Ոչ մի քաղաքական ուժ, նույնիսկ այն ուժերը, որոնք հայտարարությունների և բանավոր գնահատականների մակարդակով դեմ են հանդես գալիս Մաքսային միությանն անդամակցելուն, իր կողմնակիցներին կոչ չարեց, փորձ չարեց՝ կազմակերպել բողոքի զանգվածային ակցիա: Նման ակցիայից ոչ ոք իշխանափոխություն կամ նման այլ նպատակներ չէր սպասում: Ընդամենը անհրաժեշտ էր կազմակերպել իսկապես զանգվածային մի ակցիա, որպեսզի պարզ լիներ, որ հասարակությունը Հայաստանում դեմ է Մաքսային կապիտուլյացիային և, ըստ էության, Հայաստանում կա մի ամուր և կուռ բևեռ, որը թույլ չի տա երկրի ինքնիշխանության անդառնալի կորուստ: Սակայն իրենց ընդդիմություն հռչակած կուսակցություններից և ոչ մեկը, առավել ևս՝ խորհրդարանական 5 տոկոսը իբր հաղթահարած, նման քայլի չդիմեցին: Հայաստանի իշխանությունների դեմ խորհրդարանական ոչ մի դեմարշ չեղավ: Ավելին՝ խորհրդարանական, այսպես ասած, ընդդիմադիր ուժերը զանազան սեթևեթանքներով սկսեցին իրենց լոյալությունը հայտնել կայացված որոշմանը, նրանցից ոչ ոք Սերժ Սարգսյանից թեկուզ բանավոր կերպով չպահանջեց չեղյալ հայտարարել որոշումը և չշարունակել Մաքսային միությանը անդամակցելուն միտված գործընթացը:

Խորհրդարանական մեծամասնությունից հետո երկրորդը հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն իրեն այլընտրանք է հռչակել, ընդամենը հայտարարեց, որ ոչինչ չի ասում, քանի որ չգիտի, թե ինչ է Մաքսային միությունը: Երրորդը հանդիսացող ՀԱԿ կուսակցությունը ընդամենը հայտարարեց, որ կարելի էր ավելի արժանապատիվ կերպով անդամակցել ՄՄ-ին: ՀՅԴ-ն հայտարարեց, որ եթե Հայաստանի անվտանգությունը կախված է ՄՄ մտնելուց, ապա իրենք կողմ են: «Ժառանգությունը» դեմ արտահայտվեց, սակայն նախագահական ընտրություններում ավելի քան 500 հազար ձայն ստացած ուժը նույնպես 500 մարդ նույնիսկ չհանեց փողոց՝ բողոքի հրապարակային ակցիայի: Բողոք արտահայտեց միայն հանրության քաղաքացիական հատվածը, որին իհարկե մասնակցեցին նաև քաղաքական մի քանի ուժերի ներկայացուցիչներ, բայց պաշտոնապես՝ ոչ մի քաղաքական ուժ:

Ըստ էության, ոչ մի ակտիվ գործողություն չձեռնարկեցին նաև այն ուժերը, որոնք խորհրդարանում ներկայացված չեն պաշտոնապես կամ ընդհանրապես, սակայն հանդես են գալիս Հայաստանի ռուսահպատակացման դեմ: Չնայած բանավոր մակարդակում դիրքորոշումների համարձակությանն ու հստակությանը, այս ուժերը, այնուհանդերձ, մատնված են կատարյալ անգործության և նույնիսկ խորհրդանշական ակտիվության փորձ անգամ չարվեց: Մոտավորապես երեք ամիս հետո միայն Պարույր Հայրիկյանը հայտարարել է ՄՄ-ին անդամակցելու դեմ նոյեմբերի 29-ին հանրահավաք անցկացնելու մասին: Որևէ այլ քաղաքական ուժ նրան միանալու հայտարարություն դեռ չի արել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում