Շվեյցարական ժամացույց արտադրող Breitling ընկերությունը խոսել է ապագա գովազդային արշավների նոր հայեցակարգի՝ Breitling Squad-ի մասին: Ըստ նոր գաղափարի՝ բրենդի դեմքերը լինելու են մեկ մասնագիտության ներկայացուցիչներ՝ իրենց գործի պրոֆեսիոնալ ճանաչված մարդիկ՝ ներառված մեկ խմբում (squads):

Հայեցակարգը հիմնված է ուժեղ միջանձնային հարաբերությունների և ընդհանուր նպատակների գաղափարի վրա: Ծրագրի առաջին թիմը ներառում է կինոարտադրության ներկայացուցիչների, այստեղից էլ Breitling Cinema Squad անվանումը:
Նոր դեմքերի մեջ են հայտնվել Շարլիզ Թերոնը, Բրեդ Փիթը, Ադամ Դրայվերը և Դենիել Վուն: Հենց նրանք են դառնալու Squad հայեցակարգի շրջանակներում Breitling ընկերության առաջին գովազդային արշավի հերոսները:










































