Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի կասկածում, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ը: Իտալացին կարծում է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ պետք է ճանաչվի Քրիշտիանու Ռոնալդուն:
«Ինձ շատ է դուր գալիս հետևել Ռոնալդուի խաղին: Հիմա նա, իսկապես, անհավանական մարզավիճակում է: Ռոնալդուն անկրկնելի ֆուտբոլ է ցուցադրում:
Կարծում եմ՝ «Ոսկե գնդակ»-ը Ռոնալդուին չհանձնելու համար համարձակություն է հարկավոր: Ցանկանում եմ, որ նա ստանա մրցանակը, քանի որ արժանի է նման պատվի»,- հայտարարել է Անչելոտին:







































