Եկող տարվա բյուջեում ենթադրվում է հարկային բեռի ո՛չ խստացում, ո՛չ էլ թեթևացում: Այս կարծիքին է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով՝ այս տարվա բյուջեով նախատեսված էր հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 23.1% ցուցանիշ, սակայն որոշ վերաբաշխումների արդյունքում սպասվում է, որ տարեվերջին այն կկազմի 23.6%: Եկող տարվա ցուցանիշը մոտավորապես նույնն է:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ նշեց, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը շատ կարևոր է երկրի համար, և միջազգային կազմակերպությունները առաջնային նշանակություն են տալիս դրան: Ըստ նրա՝ 4-5 տարի առաջ հարկեր/ՀՆԱ-ն մոտ 17% էր, ուստի ներկայիս ցուցանիշը կարելի է առաջընթաց համարել:
Նշենք, սակայն, որ 4-5 տարի առաջ սոցիալական վճարները առանձնացված էին. այժմ դրանք մտցված են հարկերի մեջ, դրա համար էլ 2012-ից հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 17%-ից բարձրացավ 23%-ի շրջանակ:









































