Հարավային Չինաստանի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչու են Periplaneta americana տեսակի ուտիճներն առանձնանում այդպիսի կենսունակությամբ: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Communications գիտական ամսագրում:

Գիտնականների կարծիքով`ամերիկյան ուտիճների դիմացկունությունը թույներին և գրեթե ամեն ինչ ուտելու ունակությունը բացատրվում է շատ երկար գենոմով:

Ամերիկյան ուտիճի գենոմը պարունակում է շուրջ 3.5 մլրդ բազային զույգեր, որոնք նույնիսկ ավելի շատ են, քան մարդու մոտ: Բացի այդ, միջատն ունի շատ մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք մասնակցում են թույների քայքայմանը: Դա նրանց տոքսինների հանդեպ դիմացկուն է դարձնում:

Բացի դրանից, մեծ քանակությամբ համի ընկալիչները թույլ են տալիս ուտել ամեն ինչ և արդյունավետ կերպով սնունդ հայթայթել:








































