Europa Nostra-ն հրապարակել է 2018 թվականի Եվրոպայի յոթ ճարտարապետական տեսարժան վայրերի ցանկը, որոնք գտնվում են վտանգի տակ:
Ցանկում ներառվել են Ալբանիայում գտնվող հետբյուզանդական դարաշրջանի Վոսկոպոյա և Վիթկուկ եկեղեցական համալիրները, Բուզլուջա լեռան վրա գտնվող բուլղարական կոմունիզմի տուն-հուշարձանը, Դավիթ Գարեջիի 19 միջնադարյան եկեղեցիներից բաղկացած համալիրը`Վրաստանում, Կոնստանտայի խաղատունը (Ռումինիա), Պրինկիպոյի հունական մանկատունը, արքայազների կղզին (Թուրքիա) և Գրիմսբիի սառցե գործարանը (Միացյալ Թագավորություն):

Ցանկը եզրափակում է Վիեննայի պատմական կենտրոնը, որը ներառվել է Ավստրիայի մայրաքաղաքի կառավարության`կենտրոնը վերակառուցելու ծրագրի պատճառով:
/46628436.jpg)







































