Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ չի մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ հիանալի է զգում իրեն «արքայական ակումբ»-ում:
«Շատ չեմ մտածում ապագայի մասին: Եթե ներկան քեզ բավարարում է, ապա ապագան քիչ է անհանգստացնում: Ներկայումս զգում եմ, որ ցանկանում եմ ավարտել կարիերաս «Ռեալ»-ում: Ես շատ ուրախ եմ, որ խաղում եմ աշխարհի լավագույն թիմում: Մադրիդում մարդիկ ինձ սիրում են, և ես ցանկանում եմ մնալ այստեղ»,- ասել է Ռոնալդուն:









































