Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողները բողոքում են այն որոշման դեմ, որ Բարաք Օբամայի մասնակցությամբ միջոցառումներին ֆոտոթղթակիցների մասնակցությունն արգելվում է: Իրենց դժգոհությունը նրանք հայտնել են նամակով, որը երեկ հանձնել են Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնիին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Թղթակիցների նման վերաբերմունք է առաջացրել այն իրավիճակը, երբ մամլո ծառայությունը պարբերաբար փակում է այս կամ այն միջոցառումը ֆոտոլուսանկարիչների համար՝ դրանց թողնելով մասնակցել միայն սեփական լուսանկարչին, որն այնուհետ հրապարակում է նկարները ոչ միայն պաշտոնական կայքում, այլևս սոցցանցերում:
«Մենք պետք է գիտակցենք, որ մամուլն ունի իր լծակները, և մենք անհապաղ կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ներին՝ հրաժարվել Սպիտակ տան տարածած լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակելուց»,- ասվում է Սպիտակ տանն առնթեր տասնյակ առաջատար մեդիակազմակերպություններ միավորող ասոցիացիայի լրագրողների նամակում:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնստը հայտարարել էր երեկ, որ որոշման պատճառը ասուլիսների ու հանդիպումների անցկացման փոքր տարածքն է:









































