Նիդեռլանդների առողջապահության նախարարությունը տարեց մարդկանց միայնակությունից ազատելու համար միջոցներ է ձեռնարկում։ Օրինակ՝ կկազմակերպվեն ամենամյա «միայնության թեստեր»։ Կամավորները կայցելեն 75 տարեկանից բարձր միայնակ տարեցներին և կստուգեն նրանց հոգեկան վիճակը, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց հետ հոգեբանական աշխատանքներ կտարվեն։
Նախարարությունը նաև պատրաստվում է առանձնացնել գոտիները, որտեղ միայնակ տարեց մարդիկ ավելի շատ են բնակվում։ Տարեցների համար հատուկ տարածքներ կստեղծվեն, որտեղ նրանք կկարողանան միասին փարատել ձանձրույթը։
Կստեղծվի նաև թեժ գիծ, որտեղ կկարողանան զանգահարել միայնակ հոլանդացիները, իսկ մեկ այլ հեռախոսային ծառայություն կարող են զանգահարել նրանց հարևանները, եթե ինչ-որ բան նկատեն։
Նախարարության տվյալներով՝ այժմ Նիդեռլանդներում շուրջ 700 հազար միայնակ տարեց մարդ է բնակվում, իսկ 2030-ին նրան թիվը կհասնի 1․1 մլն-ի։









































