Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այսօր հանդիպել է մերձավորարևելյան մի շարք երկրների պատրիարքների հետ: Նա մտահոգություն է հայտնել իսլամիստների՝ քրիստոնեական համայնքների վրա աճող ճնշման առնչությամբ և տարբեր հավատքների ներկայացուցիչներին կոչ է արել հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ: Հռոմի պապը մտահոգություն է հայտնել, որ զինված հակամարտությունների պատճառով շատ քրիստոնյաներ ստիպված են լքել Մերձավոր Արևելքը: Այս մասին հաղորդում է Agence France-Press-ը:
«Կաթոլիկական եկեղեցին չի պատկերացնում Մերձավոր Արևելքն առանց քրիստոնյաների»,- հայտարարել է քահանայապետը Սիրիայի, Իրաքի և Եգիպտոսի պատրիարքների հետ հանդիպման ժամանակ:
«Արաբական գարունը և դրան հետևած իրադարձությունները կտրուկ փոխեցին իրադրությունը տարածաշրջանում, ինչի արդյունքում վատացաան քրիստոնյաների և մուսուլմանների հարաբերությունները: Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի և Սուրբ հողի շատ վայրերում չափազանց շատ արցունք է թափվել»,- հավելել է նա:








































