Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտնել է, որ բարձր է գնահատում կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի տաղանդը:
Բեկենբաուրը շատ կցանկանար Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին տեսնել մյունխենյան ակումբի կազմում: Նա կարծում է, որ Մեսսին հիանալի կհամագործակցի Ֆրանկ Ռիբերիի հետ:
«Մեսսին կարող է շատ օգտակար լինել մեր թիմին: Խաղադաշտում նա հիանալի կհամագործակցեր Ռիբերիի հետ»,- ասել է Բեկենբաուերը:
Հիշեցնենք` ավելի վաղ մյունեխնյան ակումբի պատվավոր նախագահը նշել էր, որ կցանկանար իր թիմի կազմում տեսնել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին:.







































