ԱՄՆ Պետդեպը երկարացրել է նախազգուշացման գործողությունը, համաձայն որի՝ երկրի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց հատուկ անհրաժեշտության այցելել Իրան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Իրանի իշխանություններն անհիմն ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիների տարբեր մեղադրանքներով՝ ներառյալ լրտեսումն ու ազգային անվտանգության համար սպառնալիքի ստեղծումը»,- ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ:
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է, որ չի կարող Իրանում իր քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ մատուցել, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չունի այդ երկրի հետ:
Իրան կատարելիք այցելությունների անցանկալիության մասին նախորդ նախազգուշացումը հրապարակվել էր կես տարի առաջ՝ մայիսի 24-ին: Ռեժիմի գործողությունը երկարացվել է՝ չնայած իրանական միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին:









































