Ռիգայում սուպերմարկետի փլատակների տակ կարող է 70 մարդ գտնվել: Այս մասին RIA Novosti-ին հաղորդել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը, ով ընդհատել է արձակուրդը և վերադարձել Լատվիա:
«Վերջին տվյալներով` փլատակների տակ կարող է գտնվել 70 մարդ»,- ասել է նա:
Նշենք, որ Maxima ХХ խանութի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 4 մարդ, տուժել` 30-ը: Տուժածների թվում է նաև մի երեխա, ով գլխի վնասվածք է ստացել, նրա վիճակը միջին ծանրության է:
Փրկարարական աշխատանքներին մասնակցում է նաև բանակը:




































