Ժպտերես Անի Լորակը երկրպագուներին գրավում է նույնիսկ առանց շքեղ հագուստների և թանկարժեք զարդերի:
Viva! Ամսագրի ընթերցողների կարծիքով տարվա ամենագեղեցիկ կինն ամեն օր հաստատում է իր կարգավիճակը: Անի Լորակն անթերի է միշտ և ամենուր՝ բեմում և բեմից դուրս, վառ դիմահարդարմամբ և առանց շպարի, թանկարժեք հագուստներով և սովորական ջինսե տաբատով:
Դրանում կարելի է համոզվել սոցցանցերում հրապարակված նրա լուսանկարներից: Օրերս Լորակը համացանցում տեղադրել է համերգների փորձերի ժամանակ արված լուսանկարներ:










































