Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն մեկնաբանել է Ուկրաինայի նախարարների կաբինետի` Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրի նախապատրաստումը դադարեցնելու մասին որոշումը` հաղորդում է RIA Novosti-ն:
«Մոլդովայի կառավարությունը հարգում է Ուկրաինայի ցանկացած որոշում: Մեր հարաբերությունները հարևան երկրի հետ կմնան նույնքան սերտ, սակայն Մոլդովան արդեն արել է իր ընտրությունը հօգուտ եվրոպական ինտեգրման և չի պատրաստվում փոխել այն»,- հայտարարել է Լյանկեն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունն այս որոշումը մեկնաբանել է ԱՊՀ երկրների և Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությամբ:











































