YouTube-ում տեղադրվել է տեսանյութ, որում երևում է տեղափոխման համար մեքենայի վրա բարձված հսկայական արարած:
Ինչպես տեղեկացնում է բրիտանական Mirror տաբլոիդը, այս տեսանյութը միանգամից գրավել է օգտատերերի ուշադրությունը:
Տեսագրության նկարագրական մասում նշված է, որ դեպքը Վիետնամում է տեղի ունեցել: Սակայն խոսակցությունները լսելով՝ որոշ օգտատերեր կասկածել են, քանի որ լեզուն, որով խոսում են հրեշի մոտ հավաքված մարդիկ, նման է այն բարբառին, որով խոսում են Կամբոջայում:
Այս արարածին տեսնելու համար մեծ թվով մարդիկ են հավաքվել, նրանց հետաքրքրությունը բացատրվում է հրեշի անսովոր արտաքինով:
Իսկ ահա YouTube-ի օգտատերերն այս կենդանուն կետի են նմանեցրել:











































