Միրանդա Քերը և Օռլանդո Բլումը, ովքեր մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էին իրենց բաժանման մասին, մտադիր են պահպանել իրենց միությունը: Դերասանը և մոդելը հաճախում են կենտրոն, որն օգնում է վերականգնել ընտանեկան հարաբերությունները` հաղորդում է spletnik.ru-ն:
Քերը և Բլումը նախատեսում են անցնել թերապիայի եռօրյա կուրս և միասին նշել Գոհաբանության օրը: Վերջերս աստղերը շատ ժամանակ են անցկացնում իրենց որդու հետ:
Կենտրոնի համասեփականատերը, ուր նրանք դիմել են օգնության, ևս համոզված է, որ Քերի և Բլումի հարաբերություններում ամեն ինչ կհարթվի:
Միրանդան և Օռլանդոն սկսել են հանդիպել 2007թ.: Երեք տարի անց նրանք ամուսնացել են, իսկ 2011 թ. հունվարին ծնվել է նրանց որդի Ֆիլինը:











































