Friday, 12 06 2026
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան

«Մի լափեք մեր փողերը». բողոքի ակցիա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ (տեսանյութ)

Հարյուրավոր հայ երիտասարդներ, ովքեր դժգոհ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից, այսօր Կառավարության առջև բողոքի ակցիա անցկացրին: Բողոքի ակցիան հսկում էին մեծ թվով ոստիկաններ, հավաքվել էին «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, պարզապես նոր համակարգից դժգոհ քաղաքացիներ, ովքեր նամակ փոխանցեցին կառավարությանը:

Ակցիայի մասնակիցները կառավարության ներկայացուցիչներից պահանջում էին իջնել և պատասխանել իրենց հարցերին, սակայն փոխարենը դուրս եկավ միայն Կառավարության դիմումների և նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով հրաժարվեց պատասխանել երիտասարդների հարցերին:

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաքվածների առանձին խմբերի հետ զրուցելով՝ նշեց, որ ներկա է միայն հասարակական կարգի պաշտպանության համար:

«Ես ուղղակի որպես հասարակական կարգն ապահովող պատասխանատու եմ այստեղ: Ձեր ակցիան, ճիշտ է, կրում է խաղաղ բնույթ, բայց ճիշտ կլիներ նախապես լիազոր մարմնից թույլտվություն ստանալ»,- ասաց նա:

Պնդմանը, թե սա շտապ հավաք է, Օսիպյանը պատասխանեց, որ այն շտապ հավաք չի կարող լինել, քանի որ կայքերում, սոցիալական ցանցերում նախապես արդեն տեղեկացրել են այդ մասին:

Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի օրենքը գոնե մեկ տարով հետաձգվի՝ այն կետ առ կետ քննարկել կարողանալու և համաձայնության գալու համար: Երիտասարդների ձեռքերին փուչիկներ էին՝ որպես կենսաթոշակային նոր համակարգի խորհրդանիշ:

ՏՏ ոլորտի մասնագետները նշում են, որ այս օրենքից հատկապես տուժելու են իրենք: Նրանք նաև նշում են, որ օրենքի ընդունումը կարող է արտագաղթի նոր ալիքի պատճառ դառնալ:

Ակցիայի մասնակիցները որոշում կայացրին՝ նմանատիպ ակցիաները դարձնել ամենշաբաթյա և շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում