YouTube-ի հնարամիտ տեսանյութերի գծով մասնագիտացած Improv Everywhere էջի անձնակազմը հերթական հնարքն է իրականացրել, այս անգամ՝ Նյու Յորքի մետրոյի «Փենսիլվանիա» կայարանում:
Վանդակում փակված վիթխարի սպիտակ բուով անվասայլ քշող 11-ամյա «Հարի Փոթերը» կայարանում մոտենում է աշխատակիցներին և ուղևորներին՝ նրանցից հարցնելով 9 3/4 հարթակի տեղը, որն իրականում գտնվում է Լոնդոնում: Տղան զվարճացրել է ներկաներին, ոմանք նույնիսկ միանգամից գլխի չեն ընկել, թե իրականում ով է մոլորյալը:
Նոյեմբերի 19-ին վիդեոհոսթինգում հայտնված տեսանյութը դիտվել է 1.3 մլն անգամ, արժանացել 14 հազար օգտատիրոջ հավանության:








































