ԱՄՆ-ում McDonald’s-ի 24-ամյա նախկին աշխատակցին դատապարտել են 29-ամսյա բանտարկության ոստիկանի համբուրգերի մեջ թքելու համար՝ հայտնում է Huffington Post-ը:
Դատարանը Դալթոն Ուրսուլինին մեղավոր է ճանաչել այն բանում, որ նա սննդի մեջ է գցել վտանգավոր առարկա: Ինչպես հայտնի է դարձել հետաքննությունից, ռեստորանի աշխատակիցը հիվանդ է հեպատիտ C-ով: Ոստիկանը, բարեբախտաբար, խուսափել է վարակվելուց:
Դեպքը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերին՝ Միչիգան նահանգի Այրոն Մաունթին քաղաքում:
Հայտնի չէ, թե ինչու է տղան թքել համբուրգերի մեջ:










































