Եգիպտոսում հայտարարվել է եռօրյա սուգ՝ ի հիշատակ Սինայի թերակղզում ահաբեկչության և երկաթուղային վթարի զոհերի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի աշխատակազմի հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Սինայի հյուսիսում պայթեցվել է ականապատ ավտոմեքենա, որի հետևանքով զոհվել է 11 զինծառայող:
Իսկ վթարը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը՝ Կահիրեի մոտակայքում: Ապրանքներ տեղափոխող գնացքը բախվել է ուղևորատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվել է 30 մարդ: Ինչպես ավելի ուշ պարզվել է, ավտոբուսում եղել են ղպտիներ, որոնք վերադառնում էին հարսանիքից:
Հանգամանքների բերումով Դահշուրի մոտ տեղի ունեցած վթարը տեղի է ունեցել մեկ այլ խոշոր վթարից ուղիղ մեկ տարի անց, որը ևս տեղի էր ունեցել երկաթուղային անցումում: 2012թ. նոյեմբերի 17-ին գնացքի և դպրոցականների ավտոբուսի բախման հետևանքով զոհվել էր 50 երեխա:








































