Կուբան 200 բժիշկների է ուղարկում Էկվադոր՝ աշխատելու: Նրանք այնտեղ կլինեն արդեն 2014-ի հունվարի վերջին՝ հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին:
Բժիշկները Կիտո կմեկնեն երկու երկրների կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում:
Նրանք կլինեն առաջին խումբը Էկվադոր մեկնող 2 հազար կուբացի բժիշկների, որոնց խնդրել էր ուղարկել Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան:
Կուբայի բժշկական դպրոցը շատ հայտնի է ամբողջ աշխարհում: Բժիշկների մի զգալի մասն աշխատում է Վենեսուելայում, որի հետ Կուբան ունի ընկերական ու գործընկերային հարաբերություններ:









































