Չինաստանում մոտ 20 հյուսիսկորեացի փախստական է ձերբակալվել նոյեմբերին, որոնց մեծ մասը հետ է ուղարկվել Փխենյան, հայտնում է հարավկորեական մամուլը:
Ներկայումս փախստականներին հարցաքննում են հյուսիսկորեական սահմանամերձ Սինիչժու քաղաքում, հայտնում է RIA Novosti-ն:
Հյուսիսային Կորեայում աղբյուրը հայտնել է, որ չինական ոստիկանությունը վերջերս Հյուսիսային Կորեայի փախստականների հետ վարվելու հրահանգներ է ստացել, որոնց համաձայն նրանք «հավասարվում են պետության դեմ հանցագործություն գործած քրեական անձանց»:
Հոկտեմբերի 28-ին Պեկինի հրապարակներից մեկում ահաբեկչությունից հետո Չինաստանի կառավարությունը խստացրել է ստուգումները հասարակական վայրերում, ներառյալ ճանապարհներին:
Փորձագետները հյուսիսկորեացի փախստականների կալանավորումների մեծ թիվը բացատրում են այդ փաստով:











































