Անօդաչու թռչող սարքը, որը ենթադրաբար պատկանում է ԱՄՆ-ին, հրթիռակոծել է Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող իսլամական դպրոցը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:
Ոստիկանության տվյալներով՝ անօդաչուն ուսումնական հաստատության շենքի վրա առնվազն երեք հրթիռ է արձակել, ինչի հետևանքով զոհվել է երկու ուսուցիչ և երեք աշակերտ: Այլ տուժածների մասին չի հաղորդվում:
ԱՄՆ-ը պաշտոնական մեկնաբանությամբ դեռևս հանդես չի եկել: ԱՄՆ հետախուզությունում գործակալության անանուն աղբյուրը հաղորդել է, անօդաչուի հարձակումից երկու օր առաջ դպրոցում է եղել ահաբեկիչ Սիրաջուդին Հաքանին:
Հարձակում տեղի է ունեցել Պակիստանի արտգործնախարարի հայտարարությունից մեկ օր հետո, որի համաձայն ԱՄՆ-ը խոստացել է անօդաչուներով հարձակումներ չանել պակիստանյան իշխանությունների և թալիբների միջև բանակցությունների ժամանակ: