Ամերիկացի երգիչ Քրիս Բրաունին դատարանը պարտավորեցրել է 90 օր հաճախել վերականգնողական կենտրոն՝ զայրույթի բռնկումների դեմ կուրսերի: Այս մասին հայտնում է The Los Angeles Times-ը:
Լոս Անջելեսի դատարանը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ երգիչը ձերբակալվեց հոկտեմբերի 27-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ, մարդու վրա հարձակվելու պատճառով:
Կենտրոնում գտնվելու ժամանակ Բրաունը պարտավոր է նաև օրական 3-8 ժամ կատարել հասարակական աշխատանքներ:










































