Saturday, 20 06 2026
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA

Թուրքիան ցանկանում է մեկ հանդիպմամբ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը. թուրքագետ

Վերջին մեկ տարում տարածաշրջանում Թուրքիայի դիրքերը բավական խարխուլ հիմքերի վրա են, ինչն արդյունք է սիրիական ճգնաժամի: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

«Թուրքիայի մտահոգություններից մեկն այժմ 2015 թվականի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալն է, մյուսը` տարածաշրջանում թուլացող նրա ազդեցությունը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցում թուրքական հնարավոր ազդեցությանը, ապա կարող եմ ասել, որ 2008-ից այս առումով ոչինչ չի փոխվել՝ նույն սցենարն է, նույն խաղացողները»,- ասաց նա:

Անդրադառնալով օրերս կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ թուրքագետը նկատեց, որ թուրքական մամուլում այն որակվեց ինչպես պատմական, այնպես էլ տարածաշրջանային խաղաղությանը միտված հանդիպում:

«Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ պետք է նշել, որ այն մեկնարկի օրից իսկ ձախողված է: Պատճառն այն է, որ հարցը կապվում է ղարաբաղյան խնդրի հետ: Մինչդեռ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չպետք է պայմանավորել երրորդ հարցով: Միաժամանակ չեմ բացառում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին հայ-թուրքական սահմանը բացվի, սակայն հաջորդ օրն իսկ փակվի:

Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի՝ ԱՄՆ-ում օրերս արած հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե նա օրուգիշեր չի քնում և մտածում է միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Բայց ինչ էլ լինի, իմ կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանը մինչ այժմ ոչինչ չի շահել»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը՝ հավելելով, որ Թուրքիայի՝ «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության գոնե առաջին փուլը կարելի է համարել տապալված:

Թուրքագետի խոսքով՝ առաջիկայում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպումը էական նշանակություն չի ունենա, սակայն դրա արդյունքում կորոշվի Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Հայաստան կատարելիք այցի ձևաչափը:

«Ինչ էլ լինի՝ Ռուսաստանը Թուրքիային թույլ չի տա տարածաշրջանում խաղալ ավելին, քան ինքն ուզում է: Թուրքիան, իհարկե, ցանկանում է ազդեցություն ունենալ Կովկասում, և այդ է պատճառը, որ Պուտին-Էրդողան հանդիպմանը թուրքական կողմը կբարձրացնի նաև ղարաբաղյան հարցը: Թուրքիան հիմա էլ ուզում է մտածել, որ մեկ հանդիպմամբ կարող է լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, սակայն դա պարզապես անհնար է»,- ամփոփեց Անդրանիկ Իսպիրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում