Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Հետխորհրդային պետությունները ձգտում են Եվրոպա. «Վեդոմոստի»

Այսօր Ուկրաինայի խորհրդարանը նախատեսում է քննարկել արտասահմանում բանտարկյալներին բուժելու մասին օրինագիծը: Եթե նախագիծն ընդունվի և ստորագրվի Վիկտոր Յանուկովիչի կողմից, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կարող է հեռանալ երկրից, ինչը Կիևին հնարավորություն կտա ստորագրել Ասոցացման և ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը Եվրամիության հետ նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում տեղի ունենալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Համաձայնագիրը նախաստորագրվել է անցած տարի: Բացի Ուկրաինայից՝ գագաթնաժողովի արդյունքներին են սպասում նախագծի մյուս մասնակիցները: «Արևելյան գործընկերությունում» ընդհանուր առմամբ ներառված է վեց երկիր՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա՝ գրում է «Վեդոմոստին»:

Մոլդովան և Եվրամիությունը մտադիր են նախաստորագրել Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, իսկ միջոցառման ավարտից հետո Եվրահանձնաժողովը պատրաստվում է առաջարկել չեղյալ հայտարարել այցագրի ռեժիմը ԵՄ-ի և Մոլդովայի միջև: Այս մասին անցած շաբաթ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Երկիրը համապատասխանում է պահանջներին, որոնք անհրաժեշտ են այցագրային ռեժիմի լիբերալացման համար: Մոլդովայի եվրոպական ուղին իրական է դառնում, ասել է Բառոզուն երկրի վարչապետ Հուրի Լյանկեի հետ բանակցություններից հետո:

Երեկ Լյանկեն հայտարարել է, որ համաձայնագրի վավերացումից հետո մտադիր է խորհրդակցություններ վարել Ռուսաստանի հետ: ԵՄ-ի այցագրի երկխոսության մասին զեկույցում նշվում է, որ Ուկրաինան և Վրաստանը դրական քայլեր կատարում են, սակայն աշխատանքը պետք է շարունակել:

Վրաստանը ևս պատրաստվում է նախաստորագրել Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: Վիլնյուսյան գագաթնաժողովը պատմական է Վրաստանի համար»,- նոյեմբերի սկզբին հայտարարել է երկրի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նա հույս ունի, որ իր երկիրը և Եվրամիությունը համաձայնագիրը կստորագրեն 2014թ. աշնանը:

Վիլնյուսում համանման համաձայնագրեր կարող էր նախաստորագրել նաև Հայաստանը, սակայն սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում այցի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է ինտեգրվել Մաքսային միությանը: Նախագահի այս որոշումից հետո եվրոպացի դիվանագետները հաղորդել են, որ գագաթնաժողովին կարող է ստարագրվել ապագա համագործակցության և փոխըմբռնման հուշագիր:

Գագաթնաժողովում ամենաքիչ հաջողությունների կարող են հասնել Բելառուսը և Ադրբեջանը: Մինսկը ներկայացված կլինի ոչ բարձրագույն մակարդակով. նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքը ԵՄ փակ է: Երկրի պատվիրակությունը, սակայն, կմեկնի Վիլնյուս: Գագաթնաժողովից հետո կարող են սկսվել բանակցություններ Բելառուսի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի թեթևացման ուղիների մասին: Ադրբեջանին կառաջարկվեն արդեն սկսված նախագծեր:

Տարեսկզբից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մշտապես նախազգուշացնում են Ուկրաինային ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելու դեպքում տնտեսությանն ուղղված վնասների մասին: Ուկրաինական ապրանքները խիստ մաքսային ստուգման են ենթարկվում: Ռուսական իշխանությունների մեծ ուշադրությունը Ուկրաինայի հանդեպ պայմանավորված է ինչպես երկրի մեծությամբ, այնպես էլ նրանով, որ Ուկրաինան մտադիր է ստորագրել համաձայնագիրը, այլ ոչ թե նախաստորագրել այն, ինչպես Վրաստանը և Մոլդովան, մեկնաբանում է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» թերթի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը: Եթե մյուս երկրները ևս պատրաստվեն ստորագրել համաձայնագիրը, ապա չպետք է բացառել ճնշումները ռուսական կողմից՝ նախազգուշացնում է Լուկյանովը: Վրաստանի դեմ ճնշման լծակներն այնքան շատ չեն, իսկ Քիշնևի հանդեպ կարող են կիրառվել հականերգաղթային միջոցներ: Նախորդ տարի մոլդովական գինու ռուսական շուկա մատակարարման վրա դրված արգելքը չպետք է դիտարկել որպես պատժամիջոց, դա արդեն սովորական երևույթ է:

«Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը կամ ստորագրումը չի նշանակում ո՛չ ԵՄ ընտանիքի անդամ դառնալ, ո՛չ համապատասխան բանակցությունների սկսում. դրան պատրաստ չեն ո՛չ «Արևելյան գործընկերության» երկրները, ո՛չ ԵՄ-ը»,- ասել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության մամլո քարտուղար Սորեն Լիբորիուսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում