Saturday, 04 05 2024
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին

Երաշխավորված հաղթանակը՝ կայսրության վախճան

Այսօր Ռուսաստանում նախագահական ընտրություններ են: Զուտ ֆորմալ առումով` պահպանված են դասական ընտրությունների բոլոր կանոնները. առաջադրված են ութ թեկնածուներ, որոնք նույնիսկ հեռուստատեսային բուռն բանավեճերի են մասնակցում: Սակայն սա ընտրական գործընթացի միայն այսբերգն է, իսկ բովանդակային առումով` սրանք ընտրություններ են միայն պայմանականորեն: Մյուս յոթ թեկնածուներն առաջադրվել են` բացառապես ընտրությունների մրցակցության իմիտացիա ստեղծելու և դրանց նկատմամբ հանրային հետաքրքրությունը մեծացնելու նպատակով: Նույնիսկ պայմանականորեն լիբերալ հայացքներ ունեցող Քսենիա Սոբչակը և Գրիգորի Յավլինսկին Պուտինի արտաքին` կայսերական քաղաքականությունը վիճարկում են երկչոտ, անատամ քննադատությամբ: Ընտրական կամպանիայի միակ հերոսը Վլադիմիր Պուտինն է, ով Ռուսաստանը ղեկավարում է արդեն 18 տարի և այսօր հավակնում է նախագահության ևս վեց տարի ժամկետով: Նույնիսկ ընտրությունների օրը հարմարեցված է Պուտինի քաղաքական օրակարգին և ծրագրերին: Եթե չկատարվեին օրենսդրական փոփոխություններ, ապա նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային մեկ շաբաթ առաջ` մարտի 11-ին: Սակայն դրանք նշանակվեցին մարտի 18-ին` Ռուսաստանին Ղրիմի միացման չորրորդ տարեդարձի օրը:

Արդեն պարզ է, որ նույնիսկ ֆորմալ առումով նախապատրաստվել է Պուտինի հերթական շռնդալից հաղթանակը, մանավանդ, որ քվեաթերթիկում բացակայում է Կրեմլի միակ կազմակերպված այլընտրանքի` Ալեքսանդր Նավալնիի անունը, ով ընտրական գործընթացից դուրս թողնվեց չմարված դատվածության շինծու մոտիվով: Ընտրությունները չեն կարող մրցակցային համարվել նաև բովանդակային առումով, որովհետև տեղի են ունենում պետականորեն ուղղորդված, այսպես կոչված, գսղափարայնացված միջավայրում` նախագահ Պուտինի մարտի 1-ի դաշնային ուղերձի «միլիտարիստական» տրամաբանության շրջանակներում: Այդ ելույթում Ռուսաստանի առաջնորդը խոսել էր միջուկային սպառազինության արդիականացման մասին` ըստ էության, նոր մեկնարկ տալով Սառը պատերազմին: Ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայում քիմիական նյութից թունավորվեցին ГРУ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը. Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները մահափորձի մեջ մեղադրեցին Ռուսաստանի իշխանություններին և անձամբ` Վլադիմիր Պուտինին: Երկարաժամկետ կտրվածքով սա աննախադեպ դիվանագիտական ապտակ է Կրեմլի համար, սակայն Պուտինը նույնիսկ այս փաստն ծառայեցրեց իր ընտրարշավին և իշխանության վերարտադրությանը` «դավադիր» Արևմուտքի դեմ կոնսոլիդացնելով Ռուսաստանի հասարակությանը: Այս ամենի համատեքստում կարող ենք միանշանակ պնդել, որ այսօր Ռուսաստանում ոչ թե ընտրություններ են, այլ` Պուտինի վստահության հանրաքվե:

Պուտինի վախը

Վլադիմիր Պուտինի հաղթանակը կասկած չի հարուցում` ոչ Ռուսաստանում, ոչ էլ` դրա սահմաններից դուրս: Այնուամենայնիվ, կա մի հանգամանք, որը վախեցնում, նույնիսկ սարսափեցնում է Պուտինին: Մարդիկ հետաքրքրված չեն, ըստ էության, այլընտրանքային բաղադրիչից զուրկ ընտրություններով: Սրան գումարվում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին շեշտակիորեն գահավիժում է ռուսաստանցիների կենսամակարդակը, ինչը հետևանք է Պուտինի արկածախնդիր արտաքին քաղաքականության և արևմտյան պատժամիջոցների. շարքային քաղաքացիներին այլևս չեն խանդավառում ոչ Ղրիմը և ոչ էլ` «հաղթանակներն» Ուկրաինայում և Սիրիայում, ինչը քաղաքական ապատիայի և ընտրությունները բոյկոտելու տրամադրություններ է ծնում, մանավանդ, որ դրա օգտին ակտիվորեն քարոզում է ընտրական գործընթացից դուրս թողնված Նավալնին:

Պատահական չէ, որ իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականության թիրախ են դառնում ոչ թե Պուտինի ընտրական մրցակիցները, այլ` Նավալնիի շտաբը, որի առնվազն մեկ տասնյակ ներկայացուցիչներ ձերբակալվել են հենց երեկ` ընտրությունների մեկնարկից ժամեր առաջ: Սոցիոլոգիական անկախ հարցումները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների միայն 30%-ն է ինքնակամ պատրաստ մասնակցել ընտրություններին: Մյուսներին ընտրական տեղամաս կարող են տանել միայն վարչական հարկադրանքը, ընտրակաշառքը և պետական տոտալ քարոզչությունը: Պուտինի հիմնական մրցակիցը «բոյկոտն» է, որին «հաղթելով» միայն` նա կարող է լեգիտիմացնել իր նախագահական չորրորդ ժամկետը: Ռուսական անկախ աղբյուրները տեղեկացնում են, որ Պուտինը խստիվ հանձնարարել է` ապահովել կամ անաղմուկ «նկարել» ընտրողների 70% մասնակցություն, որտեղ նույնքան պատկառելի կհամարվի նրա հաղթանակը` 70% քվեով:

Հայկական քծնանք

Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան նաև Հայաստանում ապրող Ռուսաստանի քաղաքացիները: Ռուսաստանի նախագահական ընտրություններին ՌԴ քաղաքացիների մասնակցությունն ապահովելու համար Հայաստանում ընտրական երկու տեղամասեր են բացվել՝ Երևանում և Գյումրիում: Եթե այսքանով սահմանափակվեր Ռուսաստանի ընտրություններին Հայաստանի մասնակցությունն, ամեն ինչ բնական և օրինաչափ կլիներ: Սակայն Երևանի Բաղրամյան պողոտայում տեղադրած ցուցանակը առաջացրել է մի շարք քաղաքացիների զայրույթը, որի վրա ռուսերեն և հայերեն տառերով գրված է «Ռուսասատնի համար կարևոր է նրա յուրաքանչյուր քաղաքացու ձայնը»: Նման ցուցանակը Երևանի կենտրոնական հատվածում խոսում է Հայաստանի իշխող էլիտայի պետական մտածողության բացակայության, ծառայմտության, ցածր որակների մասին: Հայաստանի քրեաօլիգարխիան Ռուսաստանի կոռուպցիոն համակարգի ենթակառույցն է և բնական է, որ Պուտինի հաղթանակը տոն է համարվում հայաստանյան էլիտայի համար: Մյուս կողմից` միջազգային հեղինակավոր փորձագետները կանխատեսում են, որ Պուտինի չորրորդ կառավարումը ավարտվելու է նրա կայսրության կրախով: Պուտինիզմի ավարտը և Ռուսաստանի ժողովրդավարացման հեռանկարն ազատության շանս կլինի Հայաստանի և մեր հասարակության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում